Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի հունվարի 14-ի N ԱՏ-14012021-04-0299 տեղեկանքը և Փարաքար համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի զեկուցագիրը. համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-094-0133-0040 կադաստրային ծածկագրով 0.0195 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն, քանի որ հողամասը փոխանցվել էր որպես անհայտ քաղաքացու սեփականություն և հողամասի նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: