Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 9-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-15092025-04-0134 որոշումը,ավագանու <<Քաղաքաշինության,հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 30 որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Այգեգործների փողոց, 9/1 հասցեում գտնվող՝ 0,035 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հող գործառնական նշանակության հողամասը համարել Փարաքար համայնքի սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: