Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Թաիրովի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 1-ից: |