Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Նիգոյանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 3210 զեկուցագիրը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող՝ 1) գյուղ Նորակերտ, Կոմիտասի փողոց 47 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 08102013-04-0034, տրված՝ 2013 թվականի հոկտեմբերի 8-ին/ 787.5 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-074-0018-0028-001 ծածկագրով, 71.0 քառակուսի մետր մակերեսով հարթակը` 04-074-0018-0028-002 կադաստրային ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1205 հա մակերեսով` 04-074-0018-0028 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.
2) գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի 16 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 26122018-04-0034, տրված՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին/ 1600.2 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-026-0019-0001-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1153 հա մակերեսով` 04-026-0019-0001 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.
3) գյուղ Փարաքար Նաիրի փողոց 40 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 2542293, տրված՝ 2008 թվականի հունիսի 3-ին/ 1102.2 քառակուսի մետր ներքին մակերեսով, 1402.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով մշակույթի տունը` 024-009-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,747 հա մակերեսով` 04-094-024-009 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.
4) գյուղ Մերձավան Երիտասարդության փողոց թիվ 39 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 20092022-04-0087, տրված՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին/ 1845.8 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-065-0063-0007-001 ծածկագրով, 4.6 քառակուսի մետր մակերեսով զուգարանը՝ 04-065-0063-0007-002 ծածկագրով, 8.3 քառակուսի մետր մակերեսով ծածկը՝ 04-065-0063-0007-003 կադաստրային ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 1.8342 հա մակերեսով` 04-065-0063-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.
5) գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց թիվ 106 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 07022020-04-0052, տրված՝ 2020 թվականի փետրվարի 7-ին/ 202.5 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-094-0085-0011-001 կադաստրային ծածկագրով, 6.6 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը՝ 04-094-0085-0011-002 ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0.0737 հա մակերեսով` 04-094-0085-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.
6) գյուղ Այգեկ, 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 05122013, տրված՝ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին/ 231.5 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-009-0010-0004-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,043հա մակերեսով` 04-009-0010-0004 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.
7) գյուղ Բաղրամյան Շինարարների փողոց, թիվ 47 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 2657881, տրված՝ 2011 թվականի հունիսի 1-ին/ 893.5 քառակուսի մետր ներքին մակերեսով, 1133.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով մշակույթի տունը` 04-030-0023-0012-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1796 հա մակերեսով` 04-030-0023-0012 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/. անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |