Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Հ․ Մանուկյանի 2023 թվականի հունիսի 13-ի գրությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ազգային ազատագրական պայքարի, ինչպես նաև քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմենրի ընթացքում զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ կորած, սոցիալապես անապահով ազատամարտիկների և կամավորների ընտանիքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորների միությանը տրամադրել դրամական աջակցություն 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Դավիթ Մինասյան)` իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |