Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2023 թվականի հոկտեմբերի 3-ին տրված N 277 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և հողամասի համասեփականատեր Հրաչյա Ռաֆիկի Մանուկյանի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 3877 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող, Հրաչյա Ռաֆիկի Մանուկյանին և Սմբատ Ռաֆիկի Մանուկյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0403-0029 կադաստրային ծածկագրով 0,0789 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում չրանոց կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |