Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2025 թվականի ապրիլի 24-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-24042025-04-0011 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 20-ի «Գևորգ Ռաֆիկի Հարությունյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման և նոր հասցե տրամադրելու մասին» N 152-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 1) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր օժանդակ շինության, զուգարանի, ծածկի և պարսպի համար կազմում է 1635 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 97 119 (ինսունյոթ հազար հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: