Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 

Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Նիգոյանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 3210 զեկուցագիրը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող՝

1) գյուղ Նորակերտ, Կոմիտասի փողոց 47 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 08102013-04-0034, տրված՝ 2013 թվականի հոկտեմբերի 8-ին/ 787.5 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-074-0018-0028-001 ծածկագրով, 71.0 քառակուսի մետր մակերեսով հարթակը` 04-074-0018-0028-002 կադաստրային ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1205 հա մակերեսով` 04-074-0018-0028 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

2) գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի 16 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 26122018-04-0034, տրված՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին/ 1600.2 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-026-0019-0001-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1153 հա մակերեսով` 04-026-0019-0001 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

3) գյուղ Փարաքար Նաիրի փողոց 40 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 2542293, տրված՝ 2008 թվականի հունիսի 3-ին/ 1102.2 քառակուսի մետր ներքին մակերեսով, 1402.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով մշակույթի տունը` 024-009-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,747 հա մակերեսով` 04-094-024-009 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

4) գյուղ Մերձավան Երիտասարդության փողոց թիվ 39 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 20092022-04-0087, տրված՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին/ 1845.8 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-065-0063-0007-001 ծածկագրով, 4.6 քառակուսի մետր մակերեսով զուգարանը՝ 04-065-0063-0007-002 ծածկագրով, 8.3 քառակուսի մետր մակերեսով ծածկը՝ 04-065-0063-0007-003 կադաստրային ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 1.8342 հա մակերեսով` 04-065-0063-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

5) գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց թիվ 106 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 07022020-04-0052, տրված՝ 2020 թվականի փետրվարի 7-ին/ 202.5 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-094-0085-0011-001 կադաստրային ծածկագրով, 6.6 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը՝ 04-094-0085-0011-002 ծածկագրով, դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0.0737 հա մակերեսով` 04-094-0085-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

6) գյուղ Այգեկ, 6-րդ փողոց 2 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 05122013, տրված՝ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին/ 231.5 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը` 04-009-0010-0004-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,043հա մակերեսով` 04-009-0010-0004 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/.

7) գյուղ Բաղրամյան Շինարարների փողոց, թիվ 47 հասցեում գտնվող՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական՝ 2657881, տրված՝ 2011 թվականի հունիսի 1-ին/ 893.5 քառակուսի մետր ներքին մակերեսով, 1133.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով մշակույթի տունը` 04-030-0023-0012-001 կադաստրային ծածկագրով, դրա զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,1796 հա մակերեսով` 04-030-0023-0012 կադաստրային ծածկագրով, բնակավայրի նպատակային նշանակության հողամասն /այսուհետ՝ Գույք/. անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner