Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 01/7/02261-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի թիվ ԴԽ/14.1/8017-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 21-ի թիվ 01/11.1/4298-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետոթւյան քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի գրությունը, հողամասի սեփականատեր Հակոբ Արշամի Համբարչյանի կողմից 2023 թվականի հունիսի 21-ի N 2300 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Պ. Սևակի 3-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող՝ 04-094-0153-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0603 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հող, նույն հողամասի վրա առկա շինությունների գործառնական նշանակությունները, փոխել որպես հասարակական:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 603 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: