Այսօր: Չորեքշաբթի, 18 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 508-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2025 թվականի N 508-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի N 34-Ա որոշումը, «Բաբայան-Լատ նախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի հուլիսի 19-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 30-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023MESWTE) և հողամասի համասեփականատեր Տիգրան Վազգենի Բալաբանյանի և մյուսների 2025 հունիսի 13-ի թիվ 2837 և 2838 դիմումները. ո ր ո շ ու մ եմ՝

1. Տիգրան Վազգենի Բալաբանյանին, Մովսես Վազգենի Բալաբանյանին, Վազգեն Հովհաննեսի Բալաբանյանին և Թամարա Հայրապետի Հայրապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում՝ Ուրց-Կոտայք-Շամիրամ գոտում գտնվող 04-094-0401-0033 կադաստրային ծածկագրով 0.1031 հա մակերեսից 0,05 հա մակերեսի գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի խաղող (կադաստրային արժեքը մեկ քառակուսի մետրի համար 307.3 դրամ), նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հող՝ բնակելի տուն կառուցելու համար:

2. Հողի կադաստրային արժեքների տարբերությունը 1 քառակուսի մետրի համար 6527 դրամ է, որը 500 քառակուսի մետրի համար կազմում է 3 263 500 (երեք միլիոն երկու հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

3. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող Տիգրան Վազգենի Բալաբանյանին, Մովսես Վազգենի Բալաբանյանին, Վազգեն Հովհաննեսի Բալաբանյանին և Թամարա Հայրապետի Հայրապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-094-0401-0033 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված՝ 136.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ բնակելի տունը համաձայն՝ համապատասխան համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՄԱՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետրի համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 315 207,60 (երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր յոթ դրամ վաթսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

5. Սահմանված գումարները որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:

6. Հողամասին և շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետության, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Խ. Աբովյան փողոց, 13 բնակելի տուն (ծածկագիր 040226BB6CXD):

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

8. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:

9. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner