Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 69-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2022 թվականի N 69-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21- րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 5.1-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 44-Ա որոշումը և արտադպրոցական ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով տարածք վարձակալելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին ուղղված դիմումները.Փարաքար համայնքի ավագանին որոշում է ՝

1. Տալ համաձայնություն՝

1) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 2682037, տրված՝ 17.01.2010թ. Մերձավանի գյուղական համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց, 39 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի առաջին հարկի տարածքից /այսուհետ՝ գույք/ 64,7 քմ մակերեսով և 34,4 քմ մակերեսով տարածքները՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 1-ի:

2) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 2542293, տրված՝ 03.06.2008թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց, 40 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի առաջին հարկի տարածքից 240,6 քմ մակերեսով տարածքը և երկրորդ հարկի տարածքից 48,3 քմ մակերեսով տարածքը՝ /այսուհետ՝ գույք/ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 2-ի:

3) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 08102013-04-0034, տրված՝ 08․10․2013թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Կոմիտասի փողոց, 47 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի տարածքից /այսուհետ՝ գույք/՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 3-ի:

4) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 26122018-04-0034, տրված՝ 26.12.2018թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի, 16 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի 1-ին հարկի տարածքից /այսուհետ՝ գույք/ 90,0 քմ մակերեսով տարածքը՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 4-ի:

5) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 07022020-04-0052, տրված՝ 07․02.2020թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Մայրաքաղաքային փողոց, 106 հասցեում գտնվող՝ մշակույթի տան վարչական շենքի տարածքից /այսուհետ՝ գույք/ 102,0 քմ մակերեսով տարածքը՝ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 5-ի:

6) համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական` 2542294, տրված՝ 03.06.2008թ. Փարաքար համայնք/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Այգեստան 31 հասցեում գտնվող՝ մարզադպրոցի վարչական շենքում /այսուհետ՝ գույք/ արտադպրոցական ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով, 1 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելված 6-ի:

2. Գույքի վարձակալության վճար սահմանել՝ համապատասխան խմբակ հաճախող յուրաքանչյուր սանից գանձվող վճարի 15 տոկոսի չափով, իսկ ջեռուցման ընթացքում՝ 20 տոկոսի չափով:

3. Սահմանել, որ պարապմունքների արդյունավետ կազմակերպման նպատակով կողմերը պարտավոր են կազմել ժամանակացույց:

4. Փարաքար համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպել որոշումից ծագող իրավահարաբերությունների կարգավորումը, կողմերի միջև կնքվելիք անշարժ գույքի վարձակալության պայմանագրում ներառել նաև պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու և պայմանագրի պայմանների խախտման դեպքում՝ տույժերի կիրառման վերաբերյալ դրույթներ:

5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։


Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.33 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner