Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով <<Փարաքարի կանայք>> աջակցության հասարակական կազմակերպության դիմումը և Փարաքար համայնքի ավագանու <<Կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի, առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցեր>>ի մշտական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 1-ի արձանագրությունը. համայնքի ավագնին որոշում է` 1. Փարաքարի համայնքային սեփականություն համարվող Նաիրի փողոց թիվ 40 հասցեում գտնվող Մշակույթի տան (սեփականության իրավունքի N 2542293 վկայական, տրված 03.06.2008 թ.) NN 3,5,6,7,9,10,11, 12 և 13 սենյակները անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով տրամադրել <<Փարաքարի կանայք>> աջակցության հասարակական կազմակերպությանը՝ <<Երևանի Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիա>> հասարակական կազմակերպության հետ համատեղ բարգործական, սոցիալական և իրավական խնդիրների լուծման համար կատարվող աշխատանքները համակարգելու, Թաիրովի անվան սովխոզի հիմնադիր Սերոբ Գյուլնազարյանի հիշատակին նվիրված անկյուն և Փարաքար գյուղի պատմության թանգարան ստեղծելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |