Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով, քննարկելով համայնքների միավորման գործընթացը, այլ համայնքների հետ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միավորման նպատակահարմարության հարցը, արտահայտելով համայնքի բնակչության դիրքորոշումը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակչությանը ուղղված ուղերձ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին ուղղված ուղերձ՝ համաձայն N 2 հավելվածի: |