Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 2-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Մարիամ Սարգսի Դիլոյանին 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 6574 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող` Մարիամ Սարգսի Դիլոյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-009-0127-0001 կադաստրային ծածկագրով, 0.1791 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |