Նկարագրություն | Թաիրով գյուղի Օրբելի փողոց 10 հասցեի սեփականատեր Արևիկ Սարգսյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ իր հողամասի հարևանությամբ իրականացվում են շին աշխատանքներ՝ շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, իրավունքի չարաշահումով, ինչի հետևանքով իր հողատարածքը զրկվել է արևի լույսից:Ա.Սարգսյանը խնդրում է համայնքապետարանի միջամտությունը՝ ստուգելու ցանկապատի բարձրությունը և արտադրական նշանակության շինության կառուցման թույլտվության օրինականացումը:
Համայնքի ղեկավարի կողմից առաջարկվեց ստեղծել հանձնաժողով՝ խնդիրը ուսումնասիրելու համար: |