Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 27-ին տրված N46 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Արտակ Հենրիկի Հովհաննիսյանի 2024 թվականի փետրվարի 9-ի N 823 դիմումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող, Արտակ Հենրիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-009-0128-0001 կադաստրային ծածկագրով 0,21 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում անասնաշենք կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: