Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2024թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2024թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 6-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 247571.016 հազ. դրամ 40 լումա, որից վարչական մասի ազատ մնացորդը՝ 186703.951 հազ. դրամ 10 լումա և ֆոնդային մասի ազատ մնացորդը՝ 60867.065 հազ. դրամ 30 լումա,
2) Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 7838.0 հազ. դրամ գումարը ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը, իսկ 178865.951 հազ դրամ 10 լումա գումարն ուղել բյուջեի ֆոնդային մաս,
3) Բյուջեի եկամտային մասում Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից» 20000.0 հազ դրամ գումարը ուղղել Բաժին 09 Խումբ 05 Դաս 1 ՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծախսերի նախահաշվի 4511 հոդվածին՝ սահմանելով 86988.7 հազ. դրամ , 5000.0 հազ. դրամ գումարը ուղղել Բաժին 01 Խումբ 01 Դաս 1 «Օրենսդիր և գործադիր մարմիններ , պետական կառավարում» ծախսերի նախահաշվի 4233-«Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ» հոդվածին:
4) Բյուջեի եկամտային մասի 1261 տողի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) » 0 թիվը փոխարինել 101500.0 հազ. դրամ թվով :
5) Բյուջեի ֆոնդային մասի 6410 տողի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածի 100000.0 հազ. դրամ թիվը փոխարինել 125266.983 հազ դրամ 60 լումա թվով:
6) Բաժին 01 Խումբ 06 Դաս 1- «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածի 10000.0 հազ. դրամ թիվը փոխարինել 20000.0 հազ. դրամ թվով:
7) Բաժին 02 Խումբ 02 Դաս 1- « Քաղաքացիական պաշտպանություն » ծախսերի նախահաշվի «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածի 0 թիվը փոխարինել 10000.0 հազ. դրամ թվով:
8) Բաժին 04 Խումբ 02 Դաս 4- «Ոռոգում» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածի 0 թիվը փոխարինել 10000.0 հազ. դրամ թվով:
9) Բաժին 04 Խումբ 05 Դաս 1- «Ճանապարհային տրանպորտ» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածի 50000.0 հազ. դրամ թիվը փոխարինել 100000.0 հազ. դրամ թվով:
10)Բաժին 05 Խումբ 01 Դաս 1- « Աղբահանում» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածի 0 թիվը փոխարինել 101500.0 հազ. դրամ թվով:
11) Բաժին 05 Խումբ 02 Դաս 1- « Կեղտաջրերի հեռացում» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածի 0 թիվը փոխարինել 60000.0 հազ. դրամ թվով:
12) Բաժին 06 Խումբ 04 Դաս 1- «Լուսավորություն» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածի 0 թիվը փոխարինել 15000.0 հազ. դրամ թվով:
13)Բաժին 09 Խումբ 01 Դաս 1- «Նախադպրոցական կրթություն» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածի 50000.0 հազ. դրամ թիվը փոխարինել 100000.0 հազ. դրամ թվով և «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածի 0 թիվը փոխարինել 20000.0 հազ. դրամ թվով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն NN 1-6 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |