Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 72-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի N 01/14/06053-2021 գրությունը, կից՝ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-299 դրական եզրակացությունը, աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր տեղեկանքը և Վարդան Ռոբերտի Գասպարյանի 2021 թվականի հունվարի 29-ի դիմումը. Փարաքար համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տալ համաձայնություն Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող 04-094-0017-0027 կադաստրային ծածկագրով, 0.0404 հա մակերեսով արդունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի, գործառական նշանակությունը` հասարակական կառուցապատման հող:
2. Տալ համաձայնություն` նշված 0.0404 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը և առկա շինությունը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով տրամադրել Փարաքար համայնքի բնակիչ Վարդան Ռոբերտի Գասպարյանի:
3․ Հողամասի օտարման վճարը սահմանել հողի կադաստրային արժեքի չափով․ 1 քառակուսի մետրը՝ 6834․3 դրամ, շինության օտարման վճարը՝ ըստ օրենսդրությամբ սահմանված կարգի։
4. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: |