Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 

Զեկ. ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ԷԼԻՏ-ԳՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 29-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և «ԷԼԻՏ-ԳՐԱՆ» ՍՊԸ-Ի տնօրեն՝ Կարեն Գուրգենի Ղարիբյանի 2025 թվականի հուլիսի 29-ի N 3750 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող` «ԷԼԻՏ-ԳՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0145-0025 և 04-094-0145-0023 կադաստրային ծածկագրերով, 0,156258, 0.007107 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար:

2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner