Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական՝03112022-04-0095, տրված՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Մուսալեռ գյուղի Տ. Անդրեասյան փողոց 4/4 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության, 04-069-0050-0106 կադաստրային ծածկագրով, 0,063 հա մակերեսով հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 504.0 քմ մակերեսով հողամասը երկհարկանի բնակելի տուն կառուցելու, իսկ 126.0քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել 6000000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: