Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Բարեկարգում տնօրինություն» հիմնարկի նոր խմբագրությամբ կանոնադրություն ունենալու անհրաժեշտությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Բարեկարգում տնօրինություն» հիմնարկի կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |