Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համասեփականատեր Մելիքսեթ Վանուշի Առաքելյանի 2021 թվականի ապրիլի 12-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Սուսաննա Վանուշի Առաքելյանին և Մելիքսեթ Վանուշի Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-094-0505-0005 կադաստրային ծածկագրով 0.1347հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 2-րդ կարգի խաղողի այգու, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |