Այսօր: Կիրակի, 25 Օգոստոսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 53-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2024 թվականի N 53-Ա

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 77-Ա և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 767-Ա որոշումները, 2024 թվականի հունվարի 29-ի ԳԱ 01-24 ծածկագրով հողամասն աճուրդով վաճառելու մասին թիվ 1 և աճուրդի արդյունքների մասին թիվ 2 արձանագրությունները՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Բաղրամյան գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, 04-030-0173-0016 կադաստրային ծածկագրով, 0.25 հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասն՝ անասնագոմ կառուցելու նպատակով, օտարել 2024 թվականի հունվարի 29-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Գևորգ Լյովայի Խաչատրյանին: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո աճուրդում հաղթող ճանաչված Գևորգ Լյովայի Խաչատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3. Ընդունել ի գիտություն, որ աճուրդի անցկացման օրվանից հաշված տաս օրվա ընթացքում սակարկությունների արդյունքում ձևավորված գինը չվճարելու դեպքում աճուրդը կհամարվի չկայացած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner