Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Ժենյա Հովսեփի Գրիգորյանի 2023 թվականի մարտի 20-ի N 919 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի N 27012023-04-0060 սեփականության վկայականը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում Ժենյա Հովսեփի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երկրագործների փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող, 04-065-0073-0016 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի, բնակելի կառուցապատման 0.045 հա մակերեսով հողամասին կից Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Երկրագործների փողոց թիվ 3/2 հասցեում գտնվող, 04-065-0073-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0256 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Ժենյա Հովսեփի Գրիգորյանին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 4441.8 ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |