Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված 2021 թվականի մայիսի 26-ի N ԱՏ-26052021-04-0371 տեղեկանքը, 2021 թվականի հուլիսի 6-ի N Կ-06072021-04-0036 որոշումը և Ռուբիկ Բարսեղի Աղեկյանի դիմումը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 35/2 և 35/3 հասցեներում գտնվող, Ռուբիկ Աղեկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերին կից բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0.0038 հա հողամասը` ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռուբիկ Բարսեղի Աղեկյանին: Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 10 513.8 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հունմիսի 9-ի «ՈՒղղակի վաճառքով հողամաս օտարելու մասին» N 37-Ա որոշումը: |