Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ն մասի 21-րդ կետով, նկատին ունենալով, որ նշված հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի կողմից տրված տեղեկանքը և Ժորա Քեյանի դիմումը. համայնքի ավագանին որոշում է
1. Արմավիրի մարզի Փարաքար համանքի վարչական սահմաններում գտնվող 04-094-0061-029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0.036 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ժորա Աղվանի Քեյանին:
2. Հողամասի կադաստրային արժեքը 1 հա համար կազմում է 67500 դրամ, վաճառքի արժեքը սահմանել կադաստրային արժեքի չափով:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: