Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարձատրության չափ սահմանել՝ 340 000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
2. Հաստատել Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն հավելված 1-ի:
3 Հաստատել Արմավիրիմարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը ևպաշտոնային դրույքաչափերը՝համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Փարաքարի համայնքի ենթակայության բյուջետային հիմնարկի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը համաձայն NN 3-7 հավելվածների: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: |