Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 90-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն NN 1-10-րդ հավելվածների :
2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 տոկոսի չափաքանակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: |