Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի հունվարի 19-ի N ԱՏ-19012021-04-0267 տեղեկանքը և Փարաքար համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի զեկուցագիրը. համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-094-0087-0036 կադաստրային ծածկագրով 0.00145 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և առկա շինությւոնը ճանաչել համայնքային սեփականություն, քանի որ հողամասը փոխանցվել էր որպես անհայտ քաղաքացու սեփականություն և հողամասի նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |