Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Թաիրով, Սարի Թաղի 1-ին փակուղի 1-ին շենք բնակարան 3 հասցեի բնակչուհի Ծովինար Մնացականի Քամալյանի 2025 թվականի հունիսի 05-ի թիվ 2633 դիմումը՝ իր դստեր՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված Հռիփսիմե Պատվականի Զաքարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 0156156)՝ 04-098-543-013 կադաստրային ծածկագրով 0.21 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` վարելահող, հողամասի բաժնեմասը վաճառելու թույտվություն տալու մասին, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 12-ի թիվ 02 նիստի թիվ 07 արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել Ծովինար Մնացականի Քամալյանին (ծնված` 1958 թվականի սեպտեմբերի 22-ին, անձնագիր AV 0527734, տրված 2022 թվականի նոյեմբերի 17-ին 057-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Թաիրով, Սարի Թաղի 1 փակուղի 1-ին շենք բնակարան 3 հասցեում) վաճառելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԴ/1156/02/24 քաղաքացիական գործով 2025 թվականի մարտի 28-ի վճռով անգործունակ ճանաչված իր դստեր՝ Հռիփսիմե Պատվականի Զաքարյանին (ծնված 1980 թվականի փետրվարի 06-ին, անձնագիր AV0547639 տրված 2022 թվականի դեկտեմբերի 05-ին, 003-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Թաիրով, Սարի Թաղի 1 փակուղի 1-ին շենք բնակարան 3 հասցեում) պատկանող 04-098-543-013 կադաստրային ծածկագրով, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.21 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` վարելահող, հողամասի բաժնեմասը:
2. Հսկողություն սահմանել Հռիփսիմե Պատվականի Զաքարյանի մոր՝ Ծովինար Մնացականի Քամալյանի գործողությունների նկատմամբ:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ծովինար Մնացականի Քամալյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: