Այսօր: Կիրակի, 15 Հունիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 47-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2025 թվականի N 47-Ա

ՆՎԵՐ ԼԵՄԱՔՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 2-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Նվեր Լեմաքսի Պետրոսյանի 2025 թվականի ապրիլի 28-ի N 1854 դիմումը,Փարաքար համայնքի ավագանու քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական գործող հանձնաժողովի դրական եզրակացությունը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող` Նվեր Լեմաքսի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-030-0144-0013 կադաստրային ծածկագրով, 1,4062 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես գյուղատնտեսական արտադրույան, ընդերքօգտագործման և այլ նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար:

2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -12

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ԱԽՎԵՐԴՅԱՆ ՕՆԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ

ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ

ԶԱՔԵՎՈՍՅԱՆ ՍՈՒՐԻԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՆՅՈՒՏԱ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՄԱՐԻՆԵ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner