Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 11-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024Y4XEEA), շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը տրված «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 26-ին, շինությունը կատարած անձ Սամվել Միշայի Պողոսյանի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 5631 դիմումը. որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող, 46.0 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող՝ 46.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը /1-ին հարկ/ և 46.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով հանգստի սենյակը /2-րդ հարկ/, ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Անի թաղամաս, 4/2 շինություն (ծածկագիր 04072PVHB6YH):
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Սամվել Միշայի Պողոսյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունները, Սամվել Միշայի Պողոսյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետյան Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Անի թաղամաս թիվ 4/2 հասցեում գտնվող 0,0046 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. 46.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր հանգստի սենյակի և ավտոտնակի համար 5907 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 543 444 (հինգ հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր քառասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
6. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը սահմանվում է 4441,8 դրամ, որը 46.0 քառակուսի մետրի համար կկազմի 204 323 (երկու հարյուր չորս հազար երեք հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325176130 հաշվեհամարին:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: