Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3 -Ն
 

Զեկ. ՔՆԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2- Ի N 14 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրասպետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինասատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի զեկուցագիրը և Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 2-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 14-Ն որոշման մեջ կատարել  հետևյալ փոփոխությունները.

          բյուջեի ֆոնդային մասի 2023 թվականի եկամուտները ավելացնել 65 000, 0 հազ.դրամով.

       1) Եկամուտների 6410 տողը՝ «Հողի իրացումից մուտքեր»  8411 հոդվածի  «85867.581» հազ. դրամ թիվը փոխարինել «117867.581» հազ. դրամ թվով,

      2) Եկամուտների 6130 տողի 8131     հոդվածի «0.0» թիվը փոխարինել «33000.0» հազ. դրամ  թվով,

      3) Բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն»՝  5112 հոդվածի  «83000.0» հազ.դրամ թիվը փոխարինել «147000.0»  հազ. դրամ թվով,

       4) Բաժին 06 Խումբ 4 Դաս 1 «Փողոցների լուսավորություն» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն»՝  5112 հոդվածի «20000.0» հազ.դրամ թիվը փոխարինել « 21000.0»  հազ. դրամ թվով,

        5) Բաժին 11 Խումբ 1 Դաս 2 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» «Պահուստային      միջոցներ»՝ 4891 հոդվածի «79276.150» հազ.դրամ թիվը փոխարինել «70000.0»  հազ. դրամ թվով,

        6) Բաժին 06 Խումբ 4 Դաս 1 «Փողոցների լուսավորություն» ծախսերի նախահաշվի «Էներգետիկ ծառայություններ»՝  4212 հոդվածի «25000.0» հազ.դրամ թիվը փոխարինել «34276.150»  հազ. դրամ թվով:

   2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՔՆԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner