Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 29/04/2019 10:00
Վարող ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՍԱՐԻԲԵԿ ՕՀԱՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱՍՊԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Լսվեց բնակիչների կողմից բարձրացված 4 հարց
Բովանդակություն *

1. Փարաքար գյուղի Գ.Նժդեհի փողոց թիվ 4 տան բնակիչ Մարտիրոս Բարոյանը դիմել է մարզպետարան պահանջելով արգելել հարևան՝ Արմինե Հակոբյանի կողմից իրականացվող ցանկապատի և ծածկոցի շինարարությունը: Մտավախություն ունեն, որ կարող են օգտագործվել թունավոր նյութեր, ինչը կազդի իրենց առողջության վրա: Վ.Մարգարյանը ներկայացրեց համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ շինարարության թույլտվությունը տրվել է ՀՀ Կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան, բացի այդ սեփականատերը հայտարարություն է տվել, որ թունավոր նյութեր չեն օգտագործվելու: Առաջարկվեց կատարել այցելություն նշված հողամաս, հանդիպել հարևաններին:

2. ՊԱՏ-ի հենակետի դիմաց Վ.Շաբոյանի կողմից իրականացվող ինքնակամ շինարարության հարցով Վ.Մարգարյանը ներկայացրեց հետևյալը. շինարարությունը սկսելուց 2-3 օր հետո ծանուցագիր է ուղարկվել շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ, ներկայացվել է տուգանքի արձանագրություն, դիմել են Ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այս պահին շինարարությունը դադարեցված է: Համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմել ենք ՀՀ Արմավիրի մարզպետարան՝ սահմանված կարգով թույլտվություն ստանալու համար:

3. Մարզպետարան է դիմել Փարաքար գյուղի բնակիչ Խաչիկ Պետրոսյանը, որ իրենց արտադրական նշանակության հողամասի մի հատվածի նպատակային նշանակությունը փոխվի որպես տնամերձ  և նրա վրա գտնվող գրասենյակի շենքը վերափոխվի որպես բնակելի տուն: Վ.Մարգարյանը ներկայացրեց, որ իրավաբան Գ.Գասպարյանի հետ, Ա.Սարգսյանի մասնակցությամբ բազմակողմանի ուսումնասիրվել է Խ.Պետրոսյանի կողմից բարձրացված հարցը և հանգել եզրակացության, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Կառավարության 23.11.2006 թ. թիվ 1910-Ն որոշման 4-րդ հավելվածի 10-րդ կետի «բ» ենթակետի՝ գերեզմանատան սանիտարապաշտշանիչ գոտին պարիսպից /ցանկապատից/ պետք է լինի առնվազն 10 մ հեռավորության վրա: Նույն որոշման 7-րդ կետի համաձայն գերեզմանատները տեղադրվում են բնակելի տներից առնվազն 300 մ հեռավորության վրա: ՀՀ Քաղշին նախարարի N236-Ն 14.10.2014թ. հրամանի համաձայն /աղյուսակ 5, կետ 4/ սահմանված հեռավորությունը մինչև բնակելի տները՝ 300մ:

4. Փարաքար համայնքում և օդանավակայանի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ճանապարհի մայթերին բացօթյա մատուցվում են ուղեբեռի փաթեթավորման ծառայություններ: Մայթերը ամբողջովին ծանրաբեռնված են փաթեթավորում իրականացնող սարքերով և անհրաժեշտ պարագաներով: Ճանապարհի եզրին կուտակվում են ավտոմեքենաներ /հաճախ նաև 2-րդ շարք/, ինչը խոչընդոտում է երթևեկությանը: Մայթերը անցորդների համար դարձել են անանցանելի: Յուրաքանչյուր անձ, ըստ իր ճաշակի և ցանկության, տեղադրել է գովազդային վահանակներ, լուսային ազդանշաններ, որ հիշեցնում է արևելյան շուկա: Ճանապարհի այդ հատվածը համարվում է մեր երկրի մուտքը և ելքը և կա անհրաժեշտություն Հայաստան ժամանող և մեկնող հյուրերին և պաշտոնական պատվիրակություններին դիմավորել պատշաճ կարգով: Առաջարկվեց համայնքի ղեդկավարին կանոնակարգել ուղևորներին մատուցվող ծառայությունները, ապահովելով ճանապարհահատվածի և մայթերի անվտանգ երթևեկը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner