Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 39-Ա որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 արձանագրությունը <<Այգեկ արվեստի դպրոց>> ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Մկրտչյանի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի զեկուցագիրը և 2023 թվականի հոկտեմբերի 24-ի N 4853 դիմումը Փարաքար համայնքի ավագանին որոշում է 1. 2023 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 3-ը ներառյալ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում կայանալիք «Աշխարհի Երեխաները Եգիպտոսում» ժողովրդական պարերի միջազգային փառատոնին Հայաստանը և հայ մշակույթը ներկայացնելու և մասնակցելու համար` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Այգեկ>> արվեստի դպրոցի սաների մասնակցությունն ապահովելու համար հատկացնել 960.000 (ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ սոցիալական օգնություն` համաձայն հավելվածի:
2. Ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին (Ք.Մելքոնյան)՝ կատարել սույն հրամանից բխող գործառույթները:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |