Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Իսմաիլ Հակկի Շեկի 2023 թվականի հունվարի 31-ի N 263 դիմումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի N 25012023-04-0076 սեփականության վկայականը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Իսմաիլ Հակկի Շեկին սեփականության իրավունքով պատկանող՝ Կ. Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող, 04-094-0159-0012 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի, բնակելի կառուցապատման 0.0618 հա մակերեսով հողամասին կից Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Կ. Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող, 04-094-0159-0051 կադաստրային ծածկագրով բնակավայրերի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0102 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Իսմաիլ Հակկի Շեկին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |