Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական թիվ 27122022-04-0047, տրված՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Գ. Լուսավորչի փողոց 2/1 հողամաս հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, 04-094-0135-0001 կադաստրային ծածկագրով, 0.02357 հա մակերեսով /235.74 քառակուսի մետր/ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 8 003 373 /ութ միլիոն երեք հազար երեք հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |