Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի 2022 թվականի սեպտեմբերի 6-ին տրված N 186 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և սեփականատեր ՝ Սպարտակ Սամվելի Պետրոսյանի 2022 թվականի հուլիսի 26-ի դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Այգեկ գյուղում՝ Սպարտակ Սամվելի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-009-0106-0007 կադաստրային ծածկագրով 0.078 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ 4-րդ կարգի ջրովի վարելահող, նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն (մրգի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, չներառված ուրիշ խմբավորումներով) կառուցելու համար: 2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |