Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրասպետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինասատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի զեկուցագիրը և Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023թվականի մարտի 2-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 14-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |