Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Վալերի Հրանդիկի Գալստյանի 2023 թվականի մայիսի 19-ի N 1786 դիմումը, Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հունիսի 13-ին տրված N 163 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, Վալերի Հրանդիկի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0505-0001 կադաստրային ծածկագրով 0.16 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում անասնաշենք կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
|