Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի70-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի ֆինանսական բաժնի պետ Մարգո Մարգարյանի զեկուցագիրը. համայնքի ավագանինորոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2017 թվականի բյուջեի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բաժին 11 Խումբ 1 Դաս2-ի ՀՀ համայնքային պահուստային ֆոնդի ծախսերի նախահաշվի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «9400.0» թիվը փոխարինել «7700.0» թվով:
2) Բաժին 01 Խումբ 1 Դաս 1-ի «Օրենսդիր և գործադիր մարմիններ,ՏԻՄ»-ի ծախսերի նախահաշվի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածի «45000.0» թիվը փոխարինել «45200.0» թվով, «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածի «800.0» թիվը փոխարինել «1000.0» թվով:
3) Բաժին 05 Խումբ 1 Դաս 1 Շրջակա միջավայրի պաշտպանություն ծախսերի նախահաշվի 4111 հոդվածի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» «24800.0» թիվը փոխարինել «25300.0» թվով :
4) Բաժին 09 Խումբ 5 Դաս 1-ի Փարաքարի« Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական կազմակերպություններին» 4511 հոդվածի «29000.0» թիվը փոխարինել «29800.0» թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ տասներորդ օրը:
|