Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 01/14/06053-2021 գրությունը, Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-299 դրական եզրակացությունը, Փարաքար համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող 04-094-0017-0027 կադաստրային ծածկագրով, 0.0404 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: |