Այսօր: Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 38-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի հունիսի 22-ի N Կ-22062021-04-0132 որոշումը քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի եզրակացությունը, Ժորա Քեյանի դիմումը. համայնքի ավագանին որոշում է`

1. Տալ համաձայնություն Ժորա Աղվանի Քեյանին վարձակալության իրավունքով տրամադրելու Արմավիր մարզի Փարաքար համայնքի Արցախ թաղամասի 6-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող Ժորա Քեյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասին և բնակելի տանը կից ՈՒրց- Կոտայք- Շամիրամ գոտում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 360.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը` համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի`Կարեն Մաչանյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծի, բարեկարգման և կանաչապատման նպատակով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը շուրջ 30 տարի տնօրինվել է դիմումատուի կողմից, հարթեցվել է, կանաչապատվել, տնկելով տարբեր տեսակի ծառատեսակներ և այդ հողատարածքով է միայն հնարավոր մուտք գործել նշված բնակելի տունը:

2. Հողամասը վարձակալությամբ տրամադրել 99 տարի ժամանակով:

3. Տարեկան վարձավճարի չափը սահմանել 4 000 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Գ. Փարաքար, Նաիրի 42
0231 6-00-42, 060-53-00-42
paraqar.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner