Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2022 թվականի մարտի 23-ին տրված N 26 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և սեփականատեր՝ Սուրեն Արամի Ասոյանի 2022 թվականի հունվարի 31-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Սուրեն Արամի Ասոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0554-0038 կադաստրային ծածկագրով 0.6 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի խաղողի նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |