Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, <<Տեղակա նինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության <<Գնումների մասին>> օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին ուղերձը. համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավրի մարզի Փարաքար համայնքի 2018 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածների 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի: : 2. Համաձայնություն տալ Փարաքարի գյուղական համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
3. Համաձայնություն տալ Փարաքար համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն:
4. Սահմանել Փարաքարի գյողական համայնքի 2018 թվականի բյուջեի ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 % չափաքանակ: : 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|