Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 06/11.1/6816-2019 գրությունը. համայնքի ավագանին որոշում է՝ Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 4-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և բնակիչների սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 40-Ա որոշումը : |