Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը ու «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի 2022 թվականի մարտի 23-ի Ել.ՀՓ/1909-2022 թվակիր գրությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Շառլ Տիրան-Թեքեյան փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող շենքի( կադաստրային ծածկագիրը 04-069-0056-0155) թիվ 11 սենյակը 16.82 քառակուսի մետր մակերեսով՝ համաձայն շինությունների հատակագծի, տրված 04.04.2022 թվականին «Պրոֆ-էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից, անհատույց օգտագործման իրավունքով, որպես Մուսալեռ գյուղի 1140 փոստային բաժանմունք օգտագործելու համար, անորոշ ժամկետով տրամադրել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |