Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14-15
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԹԱԻՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 01/7/07608-2023 գրությունը, հողամասի սեփականատիրոջ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի N 3721 դիմումը և Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը՝՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է․

1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի Թաիրով բնակավայրի գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչների մեջ կատարելու հետևյալ փոփոխությունը՝

1) Աղյուսակ Բ.2.8 ԲՆԿԳ-1/1 /միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի/ 3-րդ տողի, 6-րդ սյունակի՝ «1-2 վերգետնյա հարկ, /նկուղային հարկի, ձեղնահարկ/» փոխարեն կարդալ «1-5 վերգետնյա հարկ, /նկուղային հարկի/»՝ բացառապես 04-094-0086-0007 ծածկագրով, Փարաքար համայնքի Թաիրով գյուղի,Մայրաքաղաքային փողոց թիվ 84 հասցեում գտնվող 0.07846 հա մակերեսով հողամասի համար:

2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner