Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության հողային օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2021 թվական դեկտեմբերի 12-ի Կ-22122021-04-0188 որոշումը և Վարդան Մելքոնի Պուտագեանի 2022 թվականի փետրվարի 16-ի դիմումը .համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի վարչական տարածքում գտնվող 04-069-0118-0007 ծածկագրով հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 90 որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով» բառերով: |