Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 9-ին տրված N 36 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրրված N ԱՏ-28032022-04-0187 տեղեկանքը և սեփականատեր ՝ Արամայիս Վալերիի Մանուկյանի 2022 թվականի փետրվարի 23-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող, Մերձավան գյուղում՝ Արամայիս Վալերիի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 04-065-0503-0148 կադաստրային ծածկագրով 0.9326 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը՝ գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու համար: 2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |